Ժնևում տեղի է ունեցել ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների տեղակալների հանդիպում

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի շրջանակներում Ժնևում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների տեղակալների՝ Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Էլնուր Մամեդովի միջև հանդիպում։

Այս հանդիպումը կայացել է ամենաբարձր քաղաքական մակարդակով կատարված վերջին շփումներից հետո։ Քննարկվել են բազմակողմ հարթակներում և միջազգային կազմակերպություններում վստահության ամրապնդման հնարավոր միջոցառումները։