ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին կներկայանա Հայաստանը

Ապրիլի 17-ին Մոսկվայում կկայանա ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի այս տարվա առաջին նիստը։ Հայաստանը միջոցառմանը կներկայացնի իր փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։

Այս մասին իմ հարցմանը պատասխանել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

«Հայաստանը նիստին ներկայացված կլինի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարայանի մակարդակով», – նշել է Անի Բադալյանը։

Համաձայն ԱՊՀ գործկոմի մամուլի ծառայության հաղորդագրության՝ նիստի ընթացքում արտգործնախարարները կամփոփեն 2025 թվականին իրականացված միջգերատեսչական փոխգործակցության արդյունքները։ Բացի այդ, կքննարկվեն ինտեգրացիոն կապերի զարգացման հեռանկարները և առկա հիմնական խնդիրները։ Ակնկալվում է, որ քննարկումների օրակարգում կլինեն նաև Թուրքմենստանի ընթացիկ նախագահության առաջնահերթությունները, ինչպես նաև այս տարի նշվող ԱՊՀ 35-ամյակի կապակցությամբ իրականացվող ծրագրերը։