ՀՀ Ներքին գործերի նախարարության և Քննչական կոմիտեի աշխատակիցները այսօր իրականացնում են խուզարկություններ Երևանում՝ ավելի քան մեկ տասնյակ հասցեներում։
Ինչպես հաստատվել է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունից, իրավապահ մարմինները խուզարկություններ են անցկացնում հայկական մայրաքաղաքի 15 հասցեներում։ Նախարարությունից այլ մանրամասներ հայտնի չեն։
Իրավապահների գործողությունների նպատակը, իշխանությունների հետ կապվող լրատվամիջոցների տեղեկացմամբ, ապօրինի պահվող զենք և զինամթերքի հայտնաբերումն է։