Իրանի դեմ սկսված ամերիկա-իսրայելական ագրեսիայի շրջանակում Ռուսաստան է վերադարձել 327 Ռուսաստանի քաղաքացի։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի դեսպանատունը Հայաստանում։
Դիվանագիտական առաքելության տեղեկացմամբ՝ մարտի 27-ին, ռուս դիվանագետների և հայաստանյան ներկայացուցիչների համակարգված ջանքերի արդյունքում, Բուշերի ատոմակայանից տարհանված և Իրանից Նուրդուզ/Ագարակ սահմանային անցակետով Հայաստան ժամանած «Ռոսատոմ» պետական կորպորացիայի 164 աշխատակիցը վերադարձել է հայրենիք։
«Երևանից Մոսկվա հատուկ չվերթով մեկնած ռուսների հետ մեկտեղ տարհանվել են նաև Բելառուսի, Տաջիկստանի և Ուզբեկստանի քաղաքացիներ»,- նշում են դեսպանատնում։ Այնտեղ նաև շնորհակալություն են հայտնում Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի աշխատակիցների արագ մուտքի համար։