Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հունիսի 7-ին կանցկացնի բաց նիստ՝ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը չեղյալ հայտարարելու հարցով։
Այս մասին հաղորդում է ԿԸՀ-ն։ Նիստը նախատեսված է քաղաքական ուժի կողմից ներկայացված համապատասխան դիմումի քննարկման համար։
Ավելի վաղ «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը հայտարարել էր, որ կուսակցությունը որոշել է դուրս գալ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու պայքարից։ Նրա խոսքով՝ այն կուսակցությունները, որոնք չեն կարող հաղթահարել նվազագույն շեմը, սակայն շարունակում են մնալ ընտրական մրցավազքում, իրենց ձայերով ապահովում են գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հաղթանակը։
«Մենք չենք ցանկանում ծախսել ռեսուրսներ, ժամանակ, առողջություն և միջոցներ՝ ապահովելու այն, ինչ արդեն ապահովված է։ Մենք ցանկանում ենք ապացուցել, որ «Ալյանս» կուսակցությունն իրական, արտահամակարգային ընդդիմություն է, որը պահպանում է իր ուժը՝ պարտավորություն կրելով կազմակերպել արմատական պայքար և ժողովրդական ալիք, եթե Աստված մեզ օգնի և մենք հաղթենք այս ընտրություններում», – ասել է Ուրիխանյանը։