Հայաստանի վարչապետը շնորհավորել է Վրաստանի վարչապետին Անկախության օրվա առթիվ

Անունիցս և Հայաստանի կառավարության անունից ես սրտանց շնորհավորում եմ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին և Վրաստանի ժողովրդին՝ Վրաստանի պետական անկախության վերականգնման օրվա առթիվ։

Հայաստանի համար արտաքին քաղաքականության հիմնարար նպատակներից մեկը Վրաստանի հետ եղբայրական հարաբերությունների ամրապնդումն է։ Մեր կառավարությունը բարձր է գնահատում այս հարաբերությունները, որոնք ձեռք են բերել ռազմավարական գործընկերության բնույթ և հիմնված են գործնական և ինստիտուցիոնալացված համագործակցության վրա։

Ես բարձր եմ գնահատում Իրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակության մասնակցությունը Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ Կարևորում են նաև Վրաստանի կառավարության և Իրակլի Կոբախիձեի անձնական ջանքերը՝ ուղղված տարածաշրջանային փոխգործակցությանը։

Այս առիթով մաղթում եմ Իրակլի Կոբախիձեին արդյունավետ գործունեություն, իսկ Վրաստանին՝ խաղաղություն և բարգավաճում։