Մոսկվայի պատվիրակությունը հանդիպումներ է անցկացրել Գյումրիում

Մայիսի 14-ին Գյումրի քաղաք է այցելել Մոսկվայի պատվիրակությունը՝ Արտերկրում հայրենակիցների հետ աշխատանքի վարչության պետ Գեորգի Յակովլևի գլխավորությամբ։

Այցի ընթացքում պատվիրակության անդամները հանդիպել են Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովի հետ։ Բանակցությունների ընթացքում քննարկվել են Գյումրի քաղաքի հետ համագործակցության հնարավոր ուղղությունները։

Պատվիրակությունը նաև հարգանքի տուրք է մատուցել 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։

Հյուրերին ցուցադրվել է ռուսական 102-րդ ռազմակայանը։ Ռազմակայանի հրամանատարի պաշտոնակատար Մ.Ն. Կուլակովի հետ կատարված զրույցից հետո պատվիրակության անդամներին ներկայացվել է ռազմապատմական թանգարանը և սուրբ նահատակ կայսրուհի Ալեքսանդրայի տաճարը։

Այցին մասնակցել է նաև Երևանում Մոսկվայի տան տնօրեն Հայկ Մելիքյանը։