ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2025 թվականին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ստացել 25 670 օտարերկրյա քաղաքացի։ Այս թիվը կազմում է ընդհանուր դիմումների 78%-ը։
Այս տարվա արդյունքը ցույց է տալիս 23,5%-ի աճ՝ համեմատած 2024 թվականի ցուցանիշի հետ։
ՀՀ քաղաքացիություն ստացածների մեծ մասը Ռուսաստանի քաղաքացիներն են՝ 7377 մարդ, որը կազմում է ընդհանուր թվի 29%-ը։ Այնուհետև գալիս են Վրաստանի քաղաքացիները՝ 6700-ով (6,7%), ինչպես նաև Իրանի և Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիները՝ համապատասխանաբար 2,5%-ով։ Թուրքիայի քաղաքացիների թիվը կազմել է ընդհանուր թվի 1,9%-ը, իսկ Լիբանանի և Ուկրաինայի քաղաքացիների՝ 1,6%-ը։ Քաղաքացիություն ստացածների շարքում առկա են նաև ԱՄՆ-ի (0,5%), Գերմանիայի և Բելառուսի (0,3-ական տոկոս) և այլ երկրների քաղաքացիներ։
Մյուս կողմից՝ 2025 թվականին ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու դիմում է ներկայացրել 4906 մարդ, ինչը 18 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։