Այսօր ես հանդիպում եմ ունեցել Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) նախագահ դոկտոր Բրյուս Պողոսովի և փոխնախագահ Աշոտ Ղազարյանի հետ։
Հանդիպման ընթացքում մենք մանրամասն քննարկեցինք ՀԱՀ-ին կից գտնվող «Եռանկյունի» զբոսայգու և համալսարանի գլխավոր մասնաշենքի հարակից տարածքի բարեկարգման և երթևեկության կազմակերպման նախագիծը։
Բացի այդ, մենք անդրադարձանք նաև համալսարանի նոր մասնաշենքին առնչվող հարցերի։ Ինչպես հայտնի է, այդ նոր շենքի նախագծումն իրականացնում են ամերիկացի ճարտարապետներ։