Հայաստանին փորձում են ներքաշել հակառուսական ճամբարի մեջ

Ինչպես հայտնի է դարձել, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Արևմուտքը փորձում է ներքաշել Հայաստանին հակառուսական ճամբարի մեջ՝ Ռուսաստանին «հնարավորինս ցավեցնելու» նպատակով։ Այս մասին նա հայտարարել է ելույթ ունենալիս Արտաքին և պաշտպանական քաղաքականության հարցերի խորհրդի վեհաժողովում։

Նախարարը նշել է, որ Արևմուտքի այս մոտեցումը նման է այն դեպքերի, որոնք տեղի են ունեցել Վրաստանի, Մոլդովայի և ներկայումս Ուկրաինայի հետ։ Նրա խոսքով՝ Արևմուտքը փորձում է տանել մեր դաշնակիցներին, նախ և առաջ, սկսած մեր հարևաններից, ինչպես դա արել է Վրաստանի, Մոլդովայի հետ, ինչպես հիմա անում է Ուկրաինայի հետ, և ինչպես հիմա փորձում են Հայաստանին ներքաշել նույն սխալ տրամաբանության մեջ։

Սերգեյ Լավրովի հայտարարության համաձայն՝ այս գործողությունների միակ նպատակն է «Ռուսաստանին հնարավորինս մեծ ցավ պատճառել»։