ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության մասին

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համառորեն իր երկրին քարշ է տալիս Եվրոպական միության դեպի, միաժամանակ փորձելով պահպանել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամակցության բոլոր առավելությունները։

«Ինչպես հայտնի է, նա, ով ձգտում է նստել աթոռների արանքում, սեփական թոշնած հետույքով վայրէջք կատարելու վտանգի է ենթարկվում։ Հենց դա էլ, ըստ ամենայնի, առաջիկայում պատրաստվում է անել Նիկոլ մականունով ոմն մարդուկը», – գրել է Մեդվեդևը իր «Մաքս» հարթակում։

ՌԴ ԱԽ փոխնախագահի կարծիքով, Հայաստանի բնակչությունը կքշի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, եթե Երևանը գազի գնագոյացման համակարգը փոխի և անցնի եվրոպական գներին։ Նրա խոսքով՝ բոլորի համար պարզ է, որ այդ դեպքում երկրի բնակչությունը «հորեղբորը» կքշի հենց նրա «սիրառատ ընկեր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մոտ՝ Փարիզ»։

Մեդվեդևը նաև նշել է, որ Փաշինյանը հայտարարել է, թե Ռուսաստանը պարտավոր է պահպանել Հայաստանի համար գազի ներկայիս գինը՝ հազար խորանարդ մետրի դիմաց 177,5 դոլար։ Այն դեպքում, երբ Եվրոպայում այդ ապրանքի բորսայական գները 2026 թվականի մայիսին հասնում են 570-590 դոլարի սահմաններին՝ հազար խորանարդ մետրի դիմաց Նիդեռլանդների TTF հանգույցի ֆյուչերսներով։