ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։
Հանդիպմանը, որին ներկա էր նաև դեսպանատան առաջին քարտուղար Ալեքսանդր Մալիշևը, քննարկվել են Հայաստանում նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները։
Հանդիպման ընթացքում ՌԴ դեսպանը հետաքրքրվել է ընտրական գործընթացի ընթացքով։
Հիշեցնենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2026 թվականի հունիսի 7-ին։
Ապրիլի 1-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հանդիպելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, կոչ է արել Հայաստանի իշխանություններին չխոչընդոտել ռուսամետ քաղաքական ուժերի մասնակցությունը երկրի առաջիկա ընտրական գործընթացներին։