ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում սկսվել է քրեական վարույթ՝ կապված «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների կողմից ընտրակաշառք տալու փաստի հետ։
Ըստ կոմիտեի տվյալների՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրը, համագործակցելով Շիրակի մարզի Անի համայնքի կուսակցության պատասխանատուի և այլ անձանց հետ, Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի խումբ ընտրողների տվել է 70․000-ից մինչև 200․000 ՀՀ դրամի չափով ընտրակաշառք։
Հանցավոր գործունեությանը օրինական տեսք հաղորդելու նպատակով խմբի անդամները ընտրակաշառք ստացող անձանց փաստաթղթավորել են որպես նախընտրական ակտիվիստներ, կամավորներ և տարածքային պատասխանատուներ։ Նրանց վճարումները կատարվել են ոչ թե իրական կատարված աշխատանքի համար, այլ ընտրություններին նախապես պայմանավորված ձևով քվեարկելու խոստման դիմաց։
Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ձերբակալվել են մի քանի անձ, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։