ԱՄՆ-ն 6 շաբաթվա ընթացքում կնքել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հռչակագիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը՝ Մայամիի համալսարանում 2026թ․ անշարժ գույքի շուկայի ազդեցությանը նվիրված խորհրդաժողովի ժամանակ։
«Նրանք կռվել են 37 տարի, իսկ այժմ նրանք լավագույն բարեկամներ են։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը լավ բարեկամներ են։ Նրանց միավորել է նախագահ Թրամփը։ Դա ուշագրավ է։ Այդ գործարքն ամենահեշտն էր, եւ New York Times թերթը դրա մասին չգիտեր, այդ պատճառով այնտեղ ոչ մի վատ բան չէին կարող ասել», – նշել է նա։
Հիշեցնենք, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում ստորագրել են յոթ կետից բաղկացած համատեղ «Խաղաղության հռչակագիր»։ Այն նախատեսում է համատեղ դիմում Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) ԵԱՀԿ Մինսկի գործընթացի եւ դրա հետ կապված կառույցների դադարեցման մասին, ինչպես նաեւ Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցքի ստեղծում, որը կկապի Ադրբեջանն իր նախիջեւանյան էքսկլավի հետ, որը շրջապատված է Հայաստանով, Թուրքիայով եւ Իրանով։